Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԱՄՆ -ի ներկայացուցիչների պալատը քվեարկել է ընդդեմ գաղտնալսման

ԱՄՆ -ի ներկայացուցիչների պալատը քվեարկել է ընդդեմ գաղտնալսման
23.05.2014 | 11:34

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել այն օրենքին, որն Ազգային անվտանգության գործակալությանը արգելում է հեռախոսների զանգվածային գաղտնալսումը: «The USA Freedom Act» անունը կրող փաստաթղթին կողմ է քվեարկել 303 կոնգրեսմեն, դեմ են եղել 120-ը: Համաձայն օրինագծի, խոսակցությունների բոլոր տվյալները մնում են այն ընկերության տրամադրության տակ, որը կապի ծառայություն է մատուցում: Ընդ որում` հեռախոսային ընկերությունները չեն կարողանա խոսակցությունների ձայնագրությունները պահպանել ավելի երկար, քան նրանք դա անում են ներկա պահին: Կդադարեցվի ահաբեկիչների հետագա բացահայտման նպատակով բոլոր խոսակցությունների մշտական հավաքման և պահպանման պրակտիկան: Այն դեպքում, երբ Ազգային անվտանգության գործակալությանը հետաքննության շրջանակներում անհրաժեշտ լինեն ինչ-ինչ խոսակցություններ, ԱԱԳ-ն պետք է ստանա դատարանի թույլտվությունը:
Օրինագծի վերջնական տարբերակը, որն այժմ պետք է քննարկվի սենատում, փոխզիջումների արդյունք է: Օրինագծի կողմնակիցների կարծիքով՝ փաստաթուղթը պահպանում է հնարավորությունները անվտանգության ապահովման համար: Օրինագծի քննադատները, որոնց մեջ կան քաղաքացիական ակտիվիստներ և անձնական կյանքի իրավապաշտպաններ, կարծում են, որ փոխզիջումների արդյունքում փաստաթուղթը կորցրել է ողջ իմաստը: Տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք են Google-ը և Facebook-ը, հրաժարվել են աջակցել օրինագծի վերջնական տարբերակին`պարզաբանելով, որ օրինագիծը թույլ է տալիս ինտերնետ տվյալների զանգվածային հավաքագրում:

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ